«Բառերով դժվար է նկարագրել, թե պապիկն ինչպիսինն էր»․ Կարեն Դեմիրճյանի թոռնուհին խոսել է պապիկի մասին․ տեսանյութ


Երեկ Կարեն Դեմիրճյանի թոռնուհին լրագրողի հետ զրույցում խոսել է պապիկի, իր քաղցր հուշերի և զգացողությունների մասին։

Նա նշել է, որ իր համար դժվար է բառեր գտնել, որպեսզի ճիշտ կարողանա հանրությանը փոխանցել պապիկի տեսակը։ Նա բացառիկ անձնավորություն էր։

Աղջիկը հիշելով պապիկի հետ անցկացրած օրերի մասին՝ անմիջապես մտաբերում է այն պատկերները, երբ պապիկը թոռներին ուսերի վրա էր ման տալիս, կատակում ու հրճվում նրանց հետ անցկացրած յուրաքանչյուր պահի համար։

Իսկ հարցին, թե արդյո՞ք Կարեն Դեմիրճյանի մահվան դեպքի հանգամանքներն առաջիկայում կբացահայտնվեն, թե ոչ՝ նա պատասխանել է, որ շատ կցանկանար, իհարկե, սակայն հաշվի առնելով, որ բավական երկար ժամանակ է անցել, չի կարողանում հասկանալ, թե որքանով դա հնարավոր կլինի։

Բայց հույս է տածում, որ պետության համար այդ ամոթալի էջը կբացահյատվի։ Կարեն Դեմիրճյանի թոռնուհու զրույցը դիտեք վարը ներկայացված տեսանյութում։

 


Понравилась статья? Поделиться с друзьями: