Արևիկ Ուդումյանը որդու հետ պատրաստել է ամանորյա թխվածքաբլիթներ և ներկայացրել բաղադրատոմսը․ տեսանյութ


Հայաստանում Ամանորն ամենախառնաշփոթ տոնն է։ Բոլորը պատրաստվում են և պատրաստվում են ամենապատասխանատու ձևով․ համեղ ուտեստներ են պատրաստում, նվերներ նախապատրաստում բոլորի համար և մեծ հույսերով ու լավագույնի ակնկալիքով մուտք գործում նոր տարի։

Արևիկ Ուդումյանն  առաջարկում է երեխաներին ուրախացնել ամենահետաքրքիր, թեմատիկ և համեղ թխվածքաբլիթներով, որոնց պատրաստման համար հատուկ ջանքեր հարկավոր չեն։

Անհրաժեշտ է՝

5 բաժակ ալյուր

1 բաժակ շաքարավազ

150 գ կարագ

2 ճ․գ․մեղր

1 ձու

2 գդալ կոճապղպեղ

1 գդալ դարչին

0,5 գդալ սոդա

1 պտղունց սև պղպեղ

Կրեմի համար՝

1 ձվի սպիտակուց

1 բաժակ շաքարի փոշի

1 գդալ լիմոնի հյութ

Խմորի համար նախատեսված բոլոր բաղադրիչները միախառնել, հարել և դնել 30 րոպեով սառնարանում։ Այդ ընթացքում պատրաստեք կրեմը։

Կրեմի համար նախատեսված բոլոր բաղադրիչները հարիչով լավ հարել մինչ կստացվի թթվասերի պնդության զանգված։ Այնուհետև սառնարանից դուրս բերել խմորը, գրտնակով բացել և ստանալ բարակ շերտ, կտրատել ցանկացած ձևով և զարդարել կրեմով ինչպես որ կցանկանաք։

Կրեմը լցրեք խոհանոցային պարկի մեջ։ Այդպես ավելի դյուրին կլինի զարդարելը։ Ընթացքում նրանց է միանում հաղորդավարուհու մեկամյա դուստրը, ով փորձում է խանգարել նրանց, սակայն ի վերջո մայր և որդի թխվածքաբլիթները կարողանում են հասցնել ավարտին։


Понравилась статья? Поделиться с друзьями: