Արցախցիները հենց դա չեն ներում Արայիկ Հարությունյանին․ Դավիթ Գալստյան․ տեսանյութ


Հայաստանի լրագրողներից մեկը հեռուսախոսազրույց է ունեցել Արցախի ԱԺ պատգամավորներից մեկի՝ Դավիթ Գալստյանի հետ։ Լրագրողը զրույցը սկսել է Արայիկ Հարությունյանի և Հայա Լևոն Տեր-Պետրոսյանի՝ օրեր առաջ կայացած հանդիպումից։

Գալստյանն ասել է, որ Հարությունյանը ինքնուրույն որոշումներ չի կայացնում և նա ընդամենը Փաշինյանի կամակատարն է։ Պատգամավորն ընդգծում է՝ նախագահների կայացած հանդիպումը հերթական պարտադրանքն է եղել Փաշինյանի կողմից։ Գալստյանը շեշտեց նաև այն հանգամանքը, որ նախագահների հանդիպումը այդպես էլ չլուսաբանվեց։

Պատգամավորը խոսել է այն բանի մասին, թե ինչի համար արցախցիները այդպես էլ չեն կարողանում ներել Արայիկ Հարությունյանին։

Մանրամասնելով խոսքը՝ նա նշել է՝ ԱՀ նախագահը անդադար քննադատաելով Հայաստանի նախկին իշխանություններին՝ հանդիպեց Հայաստանի նախկին նախագահի հետ, իսկ պատերազմի 1-ին օրերին Արցախի նախկին նախագահի հետ հանդիպման առաջարկը մերժեց։

Եվ հենց դա է պատճառը, որ արցախցիները չեն կարողանում ներել Հարությունյանին։ Այս և այլ մանրամասներին ծանոթացեք վարը ներկայացաված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: