Արդեն տեղեկացել էինք` Արցախի հիիվանդանոցից փոքրիկ Վլադդիմիրը տեղափոխել է Երևան։ Նա այս պահին բուժում է ստանում։

Արցախի հիվանդանոցում մասնագետները տիտանական աշխատանք են տարել, որտեղ մասնագետներին հաջողվել է ծայրահեղ ծանր վիճակից երեխայի վիճակը բերել ծանր վիճակի։ Փոքրիկի մաշկի դեղնությունն արդեն թուլացել է և դրական առաջընթաց է նկատվում և գնալով մոտենում է կայունացման։

Մասնագետները պնդում են, որ երարատև բուժում է անհրաժեշտ լինելու։ Հայտնում են, որ Արցախի մանկական հիվանդանոցում դեռ տասը երեխա կա․ նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքնում։ Արցախում հիվադանոցի դեղորայքային պաշարները վերջանում են։

Արաբկիր բժշկական կենտրոնից Ստեփանկաերտ այցելած մասնագետներ մնացել են շրջափակված Արցախում։ Նրանք հայտնում են՝ Արցախի մանկական հիվանդանոցում իրավիճակն սկսում է կիտիկական դառնալ։

Կան դեղեր, որոնք վերջանում են և դրանց անհրաժեշտությունը մեծ է։ Այս մասին առավել մանրամասն կարող եք տեղեկանալ ստորև բերված տեսանյութում։