Մահը հաճախ սթափեցնում է մահացողի հարազատներին, ծանոթներին, երբեմն էլ անծանոթներին։ Յուրաքանչյուր մահից հետո մարդիկ մտածում են՝ արդյոք ի՞նչ արժի այս կյանքը։

Եվ այն ավարտվում է ամենաչսպասված ու չնախատեսված ժամանակ։ Հերթական հանրային հայտնի դեմքի մահը սթափեցրեց ու ցնցեց բոլորիս։ Երեկ հայտնի դարձավ Գայանե Փայտյանի մահվան մասին բոթը։

Լրագրողին ճանաչոները մեկը մյուսի ետևից նրա մասն հրապարակումներ են կատարում և ափսոսում նրա կյանքի անժամանակ ընդհատման համար։ Գայանեն և Արտակ Հերիքյանը միասին երկար տարիներ են աշխատել և ընկերություն արել։

Գործընկերոջ, լավ ընկերոջ մասին Արտակ Հերիքյանը հրապարակում է կատարել և իր վիշտն ու խոր ափսոսանքը հայտնել հայտնի ու սիրված լրագրողի մահվան կապակցությամբ։

Նա ֆեյսբուքյան իր էջում Գայանե Փայտյանի հետ համատեղ լուսանկարի հրապարակմամբ է հանդես եկել, որին կից գրել է. «Գա՛յ, ինչքա՜ն էինք անիմաստ թափառում, անիմաստ ծիծաղում, ու կյանքն էլ զրնգուն ծիծաղ էր: Իմաստալի՜ց… Փաստորեն, ծիծաղկոտ կյանքն էլ վերջ ունի…»: