Արմենչիկի կինը հրապարակել է երրորդ երեխայի առաջին լուսանկարը․ լրացել է փոքրիկի ծննդյան քառասուներորդ օրը


Դեռևս շաբաթներ առաջ տեղեկացրել էին Արմնեչիկը  համացանցում իր երկրպագուների հետ կիսվել է երրորդ երեխայի առաջին լուսանկարով։

Քառասուն օր առաջ լույս աշխարհ էր եկել Ալեքսանդրը և մեծ երջանկութուն պարգևել ընտանիքին։ Երեխայի ծննդի  քառասուներորդ օրը ընտանիքը այցելել է եկեղեցի և ստացել Աստծո օրհնությունը։

Այս մասին տեղեկանում ենք Արմենչիկի կնոջ՝ Լուսինեի համացանցային տիրույթից։ Երջանիկ մայրիկը սոցիալական իր հարրթակում հանրայնացրել է ընտանեկան անչափ գեղեցիկ լուսանկար և շնորհավորել ամուսնուն հայրերի օրվա առիթով։

Տոնը ԱՄՆ-ում նշանակալից օր է համարվում։ Լուսինեն կից գրառման մեջ նշել է, որ փոքրիկ Ալեքսանդրը ծնվել է մայրերի օրը, իսկ քառասուներորդ օրը լրացավ հայրերի օրը։

Նա  մասնավորապես գրել է․ «Շնորհավոր հայրերի օրը, իմ սեր: Ալեքսանդրը ծնվեց Մայրերի օրը, իսկ այսօր՝ Հայրերի օրը, մենք նշում ենք նրա 40 օրականը:

Հրաշալի օր, որը լցված է սիրով և օրհնությամբ»: Նշենք նաև, որ երգչի ընտանիքում մեծանում են նաև 9-ամյա Միքայելն ու 4-ամյա Անգելինան:


Понравилась статья? Поделиться с друзьями: