Արթուր Վանեցյանի որդին նշանադրվել է․ ահա թե ով է նրա ընտրյալը


Արթուր Վանեցյանը այն քաղաքական գործիչներից է, ով վերջին տարիների մեծ հայտնիություն ձեռք բերեց։ Նա 2018-ին հեղափոխական էր, իսկ այժմ ակտիվ ընդդիմադիր։

Քաղաքական գործիչն այս ընթացքում զբաղված է ընտանեկան հաճելի իրադարձություններով։ Երեկ սկսեցին լուրեր տարածվել, ըստ որոնց՝ Արթուր Վանեցյանի ավագ որդին՝ Արտյոմ Վանեցյանը, նշանադրվել է։ Արտյոմը քսանմեկ տարեկան է։

Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանը երեք երեխաների հայր է՝ երկու որդի և մեկ դուստր, ով երեք տարեկան է։ Եվ այսպես, ներկայացնենք որոշ մանրամասներ․ Արտյոմ Վանեցյանի ընտրյալը Արցախից է։

Նա Արցախի ՆԳ նախարարի՝ Կարեն Սարգսյանի դուստրն է, ում հետ Արտյոմը երկար տարիներ է ինչ ընկերություն է անում։ Ի սկզբանե որոշում չի եղել, որ զույգը արագ կօրինականացնի հարաբերությունները։

Բայց երիտասարդներն այդպես են  նախընտրել և ահա նրանք նշանադրվել են։ Վանեցյան ընտանիքն այս օրերին Արցախում է, որտեղ էլ կազմակերպվել է նշանադրության արարողությունը։


Понравилась статья? Поделиться с друзьями: