Նունե Եսայանը ժամանակին համահունչ քայլելովբարձրացնում է ակտիվությունը համացանցային տիրույթում։ Երգչուհին ոչ միայն աշխատանքային դրվագներ է ցույց տալիս, այլ սիրով ներկայացնում է ընտանեկան ուշագրավ հատվածներ։

Նունե Եսայանն այն հայտնիներից է, որ չի վարանում հանրության առջև երևալ այնպիսին ինչպիսին որ կա։ Երգչուհին ցույց է տալիս, թե ինչպիսին է տանը, ճաշ պատրաստելիս, զբոսնելիս և իհարկե որքան շքեղ է բեմում։

Նունեն երկու երեխաների մայր է և հպարտանում է իր երեխաներով, նրանց ձեռքբերումներով։ Եվ այդ ամենով կիսվում է իր երկրպագուների հետ։

Այս անգամ Նունեն մի տեսանյութ է հրապարրակել, որտեղ ինքն ամուսնու՝ Ավո Խալաթյանի հետ է։ Նրանց ձեռքին թռչուններ են, ձագուկններ։

Նունեն ամուսնուն խնդրում է՝ դնել հատակին և ականատես լինել նրանց գործողություններին։ Նրանք այնքան քնքշությամբ են վերաբերվում այդ փոքրիկ էակներին։ Այս մասին տեսանյութն առաջարկում ենք դիտել վարը։