Աստղիկ Ալավերդյան և Նարբե գեղեցիկ զույգը երկար տարիների պատմություն ունի, որը ձևավորվել է հեռուստադիտողի աչքի առաջ։

Հեռուտադիտողները զույգին մշտապես միասին է տեսել, հիացել նրանցով, այնուհետև մեծ ուրախությամբ և ջերմությամբ ընդունել զույգի ամուսնության լուրը։ Ընտանիքն այսօր արդեն երկու զավակ ունի, որոնք մեծանում սիրո և ջերմության մեջ։

Նրանց առաջնեկը Մոնթեն է, իսկ երկրորդ երեխան Շուշին է, ով այսօր դարձավ երեք տարեկան։ Այդ առիթով Աստղիկը հրապարակում է կատարել և հանրայնացրել դստեր թեմատիկ լուսանկարները։

Շուշին ներկայացել է Կարմիր գլխարկի կերպարում։ Լուսանկարներին կից երջանիկ մայրիկը գրել է․ «Այսօր այս փոքրիկ Կարմիր գլխարկի ծննդյան օրն է։ Երեք տարի այս գեղեցկուհին քաղցրացրեց, գունավորեց, երջանկացրեց մեր կյանքը։ Մեր ժպտերեսիկ, միշտ առողջ եղիր։ Ծնունդդ շնորհավոր, իմ Շուշի»։

Հայրենիքի հանդեպ ունեցած իրենց սերն ասես արծարծված է երեխաների անուններում ։ Այդ կերպ զույգն արտահայտել է իր հայրենասիրությունը։ Շնորհավորում ենք Շուշիին և խաղաղ ու անհոգ մանկություն մաղթում։