«Առաջին անգամ է, որ մայրս համերգիս ներկա չէ, բայց սկեսուրս է ներկա, ով մոր պես է ինձ վերաբերվում»․ Զարուհի Բաբայանի համերգը և հուզիչ զրույցը իր կյանքի կորուստների մասին


Զարուհի Բաբայանը ջազային համերգ-երեկո է ունեցել։ Երգչուհին նշել է՝ շատ էր կարոտել բեմը և տպավորություն է ունեցել, թե 1-ին համերգն էր։ Համերգին յուրօրինակ շունչ տվեց ինտերակտիվությւոնը։

Երգչուհին զրուցում էր հանդիսատեսի հետ և ջերմ վերաբերմունքի արժանանում։ Նա զրուցեց նաև կորուստների, կարոտի մասին․ մոր, Հայկոյի, հազարավոր հերոսների․․․ Կատարեց «Հոգուս կարոտ» նոր երգը, որտեղ յուրաքանչյուրը գտավ սեփական կորուստը կարող է գտնել։

Երգչուհին նաև նշել է՝ այդ երգում չկա բառ, որը հենց այնպես է գրվել։ Յուրաքանչյուր բառ հոգու զգացմունք ու ճիչ է։

Զարուհին խոր ցավով հայտնեց, որ 1-ին անգամ է, որ մայրը ներկա չէ համերգին։ «Բայց սկեսուրս է ներկա, ով մոր պես է ինձ վերաբերվում․․․ Պապ ջան, շատ եմ քեզ սիրում, ցավդ տանեմ», — հայտարարեց երգչուհին։

Ապա հավելեց՝ նման ձևաչափն իրեն դուր է եկել և պատրաստվում է հաճախ հանդես գալ նման ձևաչափով։


Понравилась статья? Поделиться с друзьями: