Առաջին անգամ եմ հանդիպում ձեռքին՝ խաչով ապարանջան կրող համայնքապետի…


Դեռ անցած տարի՝ նոյեմբերին, Պետեր Վան Դալենը, ով հանդիսանում է Եվրախորհրդարանի պատգամավոր,այց էր ունեցել Հայաստան։ Այցի շրջանակում պատգամավորն այցելել էր Գորիս և հյուրընկալել Առուշ Առուշանյանին։

Հանդիպման ընթացքում եվրոպացի պատգմավոին նախ զարմացրել է համայնաքապետի աշխատասենյակում առկա այդքան շատ վանքերի նկարները։

Պատգամավորին զարմացրել է այդքան մեծ հավատքն առ Աստված։ Պետեր Վան Դալենը հարում է մի կուսակցության, որն անվանվում է «Քրիստոնեական միություն»։ Նա իր ուրախությունն  է հայտնել, որ այդչափ մեծ հավատով  պաշտոնյայի է հանդիպել։

Նա, այնուհետև, իր խոսքում նշել է, որ իրեն հաճելիորեն զարմացրել է ոչ միայն վանքերի նկարները, այլև տղամարդ պաշտոնյայի ձեռքի ապարանջանը, որը նույնպես զարդարված էր խաչով։ Եվրոպացի պատգամավորն իր ուրախութունն է հայտնել այդ հանդիպման համար և հույս հայտնել, որ առաջիկայում այն պարբերական բնույթ կկրի և կտա իր պտուղները։

«Խոստովանում եմ՝ առաջին անգամ եմ հանդիպում նման համայնքապետի, որը ուժեղ հավատ ունի»,- ասել է Պետեր Վան Դալենը։


Понравилась статья? Поделиться с друзьями: