Լրագրող, հասարակական գործիչ Անի Քոչարը վերջին շրջանում ակտիվ ճամփորդություններ է կազմակերպում։ Նա ամուսնու հետ մեկնում է շրջագայությունների։

Այս անգամ զույգն ընտրել է Եվրոպան։ Անին շրջագայությունից լուսանկարներ է հանրայնացարել , որոնց կից գրել է․ «Աշխարհի որ ծայրում էլ լինես, «հայի բախտը» քեզ հետապնդում է:

Երբեմն մտածում եմ՝ անհնարին է լինել հայ և բացարձակ երջանիկ, կարծես երկու անհամատեղելի բաներ լինեն: Կգա՞ մի օր, որ և՛ հայը, և՛ հայի հայրենիքը կգտնի իր անդորրը, ներդաշնակությունն ու կայունությունը:

Եվ հավատացեք՝ կապ չունի, թե այժմ որտեղ ես գտնվում. կա՛մ հայ ես ու Հայաստանի դարդուցավով ապրող, կամ հայ չես (անհնար է լինել իրապես հայ ու անտարբեր մնալ մերօրյա ցավին): Հ.Գ. խաղաղության երազանքով»։

Անին պատերազմական օրերին և դրանից հետո «Անուն առ անուն» շարք էր սկսել, որտեղ անդրադարձ էր կատարում անմահացած հերոսներին, բարձրաձայնում և ճանաչելի դարձնում նրանց անունները։