Երեկ Արցախի մայրաքաղաք Ստեփականակետում արցախցիները մեծ հանրահավաք են կազմակերպել և իրենց բողոքի ձայնը բարձրացրել ադրբեջանցի բնապահպանների երկշաբաթյա հավաքին, որը փակել է իրենց կյանքի ճանապարհ արդեն երկու շաբաթ։

Երեկ ողջ Ստեփանակետը լցված է եղել քաղաքացիներով և մարդկանց հոսքն ուղղակի չէր դադարում։ Արցախցին ցույց տվեց աշխարհին, որ ինքը իր երկրի հողի, ջրի մի մասնիկն է և շատ ամուր է կառչած իր հողին, և նրան այնտեղ դուրս բերելն ուղղակի անհնարին է։

Իսկ արցախցու բողոքն ու պահանջն իսկապես արդար է։ Նյութին կից ներկայացված են հանրահավաքից լուսանկարներ, որոնց հեղինակը Էդգար Հարությունյանն է։

Հանրահավաքը տեղի է ունեցել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում։

Արդեն երկու շաբաթ շրջափակման մեջ գտնվող արցախցիները պահանջում են, որ բնապահպան ներկայացող ադրբեջանցիները բացեն Արցախի կյանքի ճանապարհը:

Աշխարհը տեսավ արցախցու անկոտրում կամքը և ապրելու անհագ ցանկությունը։ Իսկ արցախցին ապրել ցանակնում է իր երկրում, իր հողում ու իր տանը։