Անպայման լսելու․ փորձիր ժպտալ․ Խորեն Լևոնյանը նոր հրաշալի ստեղծագործոթյուն է ներկայացրել


Խորեն Լևոնյանը, ով տաղանդավոր դերասան լինելուց բացի, նաև հրաշալի երգում է և իր տեսահոլովակների միջոցով մեկը մյուսից գեղեցիկ, փոքրիկ, բայց մի ամբողջ կյանք հիշեցնող պատմություններ է ներկայացնում, որոնք իրական են և հենց մեր կյանքն են, վերջին տարիներին երաժտական պատումներն առավել, քան իրական են․

դրանք մեր հերոսների, հայրենասիրության, ապրելու և հաղթանակելու մասին են։ Եվ ահա Խորեն Լևոնյանը հերթական գեղեցիկ ստեղծագործությունն է ներկայացրել, որը վերնագրված է՝ Փորձիր ժպտալ։

Երգի խոսքերը պատկանում են Իշխան Ղարիբյանին, Տիգրան Աթայանին և Խորեն Լևոնյանին, իսկ գեղեցիկ երաժշտության հեղինակները Հոսո Եղանյանն է, Վիլիամ Հալաջյանը, Սերգեյ Կարաետյանը, Վահագնը Ստեփանյանը և Իշխան Ղարիբյանը։

Երգը հերոսի մասին է, մերօրյա քաոսի, դժվարին օրերի, բայց և հայրենասիրության վեհ զգացումով հաղթանակելու և այս ամենի մեջ ժպտալ կարողանալու մաիսն։

Գեղեցիկ այս ստեղծագործությունն աառաջարկում ենք վայելել վարը կցված տեսայութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: