Արմեն Մուրադյանը զինվորի կողքին է։ Նա շարունակում է օգնել, սատարել և քաջալերել նրանց։

Նա վերականգնման կարիք ունեցող զինվորներին հավաքել էմեկ տանիքի տակ, որտեղ հոգ են տանում նրանց մասին և օգնում վերականգնվել և ապրել լիիրավ կյանքով։

Արմեն Մուրադյանը մշտապես մեծ սիրով ներկայացնում է Զինվորի տան ուշագրավ իրադարձությունները, միջոցառումներն ու հանդիպումները։

Այս անգամ Զինվորի տուն է այցելել բոլոր ժամանակների սիրված երգիչ Հարութ Փամբուկչյանը։

Զինվորները նրան մեծ ուրախությամբ ու ջերմությամբ են դիմավորել, իսկ երգիչը նույն սիրով ու ջերմությամբ էլ այցելել էր նրանց։

Արմեն Մուրադյանն այդ հանդիպման ամենահետաքրքրական կադրերը հանրայնացրել է համացանցային իր հարթակում և ցույց տվել, թե որքան կարևոր են նման հանդիպումները։ Դրանցից տղաները ոգեշնչվում են և է՛լ ավելի ուժեղանում։

Արմեն Մուրադյանը լուսանկարներին կից գրել է․ «Հարութ Փամբուկչյանը Զինվորի տանն էր․․․ Աննկարագրելի ու անչափելի տրամադրություն, ուժ և հավատ փոխանցեց մեր Տղերքին»։