Աննա Հակոբյանը շարունակում է ինչպես իր ակտիվ գործունեությունը, այնպես էլ համացանցային ակտիվությունը։ Նա հետևորդներին սիրով մասնակից է դարձնում իր աշխատանքային այցերին, ընտանեկան ուշագրավ դրվագներին և այլն։

Վարչապետի տիկինը հաճախ է քննադատությունների ենթարկվում։ Նրա յուրաքանչյուր քայլ քննադատում են և քննարկումների առիթ դարձնում։ Սկզբնական շրջանում Աննա Հակոբյանն արձագանքում էր յուրաքանչյուր քննադատության, սակայն վերջերս նա սկսել է ուղղակի չարձագանքնել նման քննադատություններին և շարունակում է իր գործունեությունը և չի վարանաում այդ մասին հրապարակումներ կատարել։

Այս անգամ նա հանրայնացրել է կադրեր, որտեղ ցույց է տվել, թե ինչպես է Ջերմուկում մի հայ ընտանիքի երեխաների հետ զարդարում տոնածառը։

Նա այդ ընտանիքում հյուր է եղել և սիրով օգնել աղջիկներին՝ Վարդուհուն և Անիին, զարդարել տոնածառը և ապահովել տոնական տրամադրությունը։

Իհարկե, այս հրապարկումը նույնպես քննադատվել է։ Վարչապետի տիկնոջը մի խումբ օգտատերեր առաջարկել են հրապարակումներ, առհասարակ, չկատարել։