Արամ Սիմոնյանն այսօր կբոլորեր իր քսան տարին։ Արամը ծնվել է 2001թվ. ապրիլի 9ին։ 2019թ ավարտել է Գյումրու թիվ 26 դպրոցը ընդունվել համալսարանի կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա բաժինը ու նույն տարում ամռանը զորակոչվում բանակ։

Անչափ ընկերասեր, կենսուրախ, կյանքով լեցուն երիտասարդը շատ էր սիրում զբաղվել նաև երաժշտությամբ։ Նվագում էր նաև ԱՆի փողային նվագախմբում։ 6 ամիս ծառայելով Երևանի կապի զորամասում ստանում է կրտսեր սերժանտի կոչում և տեղափոխվում է Իջևանի զորամաս, որտեղ հրետանու կապի ջոկի հրամանատարն էր։

Մասնակցել է հուլիսյան մարտերին և հաղթանակի բերկրանքով լցված կամավորագրվում է սեպտեմբերի պատերազմին և մեկնում Արցախ։ Արցախում գտնվելը Արամի երազանքներից մեկն էր։ Երբեք չդժգոհելով, բազմիցս հրաշքով փրկվելով 1ամիս անխափան կապ է ապահովում, օգնում հրետանավոր ընկերներին։

Անմահանում է հոկտեմբերի 27ի գիշերը Մատաղիսում,վիրավոր հրամանատարի կյանքը փրկելիս։ Նույն գիշեր զինակից 5 ընկերներով միասին բռնեցին հավերժի ճամփան։ Հավերժ փառք ձեզ տղաներ։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ նախագահի կողմից մարտական ծառայության մեդալով, իսկ զորամասի հրամանատարի կողմից, Արիության և նվիրումի համար պատվոգրով։