Նաիրա Զոհրաբյանը շարունակում է ակտիվ լինել և իր գրառումներով հանրության ուշադրությանն է ներկայացնում կարևոր հարցեր։

Այս անգամ նա անդրադարձել է եղանակային իրավիճակին և նշել, որ առաջիկայում հանրապետությունում սպասվում է բարձր ջերմաստիճան և այդ ժամանակահատվածում մի շարք նորմեր պետք է պահպանել, որոնք չեն պահպանվում։ Նա մասնավորապես գրել է․ «Սեպտեմբերի 1-ից օդի ջերմաստիճանը հանրապետության մի շարք բնակավայրերում և Երևանում հասնելու է քառասուն աստիճանի։

Նման ջերմաստիճանին հիմնականում օդորակիչներ չունեցող և մինչև 35-40 աշակերտ ունեցող դասասենյակներում 5-6 ժամ երեխաներին պահելը գրեթե խոշտանգում է։

Ես հասկանում եմ, որ մարդու իրավունքների պաշտպանին ավելի շատ հուզում է ուժային կառույցներում աղանդավորների դոստուպը, իսկ երկար անուն ունեցող կրթության նախարարությունը դասասենյակներում շոգից երեխաների ինքնազգացողության հնարավոր վատացումը համարում է պրիմիտիվ հարց և էդպես էլ պատասխանում են լրագրողին, այդուհանդերձ, անհրաժեշտ է քննարկել սեպտեմբերի առաջին շաբաթը դասերը հետաձգելու, գուցե՝ հեռավար անցկացնելու հարցը։

Այս ընթացքում հայրենիքի տարբեր հատվածների հանձնում-ընդունմամբ զբաղված իշխանության համար գուցե սա պրիմիտիվ հարց է, բայց ծնողներին պիտի որ այս խնդիրը անհանգստացնի»։