Անհավանական է․ ծառ-դաս․ ահա թե ինչ է սովորեցնում մարդկանց անիարական թվացող այս ծառը


Բնությունից անվերջ կարելի է սովորել։ Այո՛, այն անհավանական է, և հենց բնության մեջ են տեղի ունենում ամենաանհավանական բաները։

Բնությունն այն միակն է, որ կարող է դեմ գնալ բոլոր կանոններին, որոնք սահմանել է մարդը։ Մարդը հենց ինքն էլ բնություն է ու նրա մի մասը և պետք է դադարի բնությանն իշխել ու թելադրել իր կանոնները և վերջապես սովորի բնությունից ու սերտի բնությունը։

Այս նյութում ներկայացնում ենք մի ծառ, որն իրենից իսկական դաս է ներկայացնում։ Այս ծառն աճում է Հունգարիայի Բյուկ քաղաքի լեռնաշղթաներում:

Երկար տարիներ են անցել, երբ ինչ-որ մեկը կտրել է բարակ ծառի բույնը ներևքից, սակայն այն չի ոչնչացել, որովհետև իր ամենամոտ գտնվող ծառը ամուր «բռնել» և «սնում է նրան իր ձեռքերով»:

Ամեն գարուն նրանք միասին բողբողջում են, միասին վայելում ամռան տաք օրերը և աշնանն էլ միասին քուն մտնում: Եվ այսպես արդեն երկար տարիներ։ Բնությունը՝ մեր լավագույն ուսուցիչն է: Սիրենք, պահպանենք և շարունակ հոգ տանենք:


Понравилась статья? Поделиться с друзьями: