Անդրեն Ավետ Բարսեղյանի հեղինակային երգով անակնկալ մատուցեց Ավետին ու նրա կնոջը․ ներկաները հուզվել էին․ ուշագրավ տեսանյութ


Այս օրերին Անդրեն գտնվում է Հայաստանում։ Երգիչը հագամանքների բերումով մշտական բնակություն է հաստատել Ամերիկայում, սակայն սիրով ու առանձնակի ջերմությամբ են պարուրված նրա յուրաքանչյուր այցը հայրենիք։

Նա կարոտում է իր հայրենի երկիրը, ընկերներին և ամեն մի թուփ ու ծառ։ Վերջերս Անդրեն վիրահատության էր ենթարկվել և այժմ գտնվում է հետվիրահատական կազդուրման փուլում։ Բայց դա խանգարող հանգամանք չէ վարել բնականոն կյանք։

Նա ձեռնափայտով է տեղաշարժվում, հաճախ էլ սայլակով, սակայն մշտապես ակտիվ է և չի տխրում այդ առիթով։

Օրերս էլ մասակցել է միջոցառման և Ավետ Բարսեղյանի ծննդյան առիթով նրան և կնոջը բեմից նվիրել գեղեցիկ երգ՝ «Իմ սերը քեզ»։ Հատկանշական է, որ այս գեղեցիկ երգի թե՛ բառերը և թե՛ խոսքերը հեղինակել է հենց Ավետ Բարսեղյանը։

Պահը հուզիչ և տպավորիչ է ստացվել։ Տեսանյութին կից Անդրեն գրել է․ «Սիրո երգով, սիրուն անակնկալ, սիրուն ընկերներիս հետ, սիրուն մարդկանց համար…»։ Տեսանյութը ներկայացնումենք վարը։


Понравилась статья? Поделиться с друзьями: