Արքայադուստր Դիանան մահացել է 1997 թվականին՝ երեսունյոթ տարեկան հասակում։ Նրա մասին մինչ օրս խոսում ու հիանում են։ Նրան վերաբերող յուրաքանչյուր մանրուք առանձնակի հետաքրքրություն է առաջ բերում։

Այս օրերին Անգլիայի լրատվականները հայտնում են, որ օգոստոսի տասնմեկին հետաքրքրական և աննախադեպ իրադարձություն է սպասվում։ Այդ օրը պատրաստվում են դուրս բերել Դիանայի և արքայազն Չարլզի հարսանեկան տորթից մի կտոր։ Այդ կտորի համար նախատեսվում է կազմակերպել աճուրդ։

Թագավորական ընտանիքի այդ հարսանիքը տեղի է ունեցել դեռևս քառասուն տարի առաջ և այսօր պատրաստվում են հինգ հարկանի տորթից պահված այդ կտորը դուրս բերել աճուրդի, որը նախատեսված է վաճառել 700 դոլարով։

Տորթի այդ կտորը զարդարված է կարմիր, կապույտ և ոսկեգույն թագավորական զինանշանով։ Շատերի մոտ հարց կառաջա, թե ինչպե՞ս է պահպանվել տորթի այդ կտորը։

BBC-ն հայտնում է, որ այն պահվել է հարսանեկան արարողությունից հետո թագավորական տան աշխատակցուհիներից մեկի կողմից։