Անահիտ Սիմոնյանը մեծ ակտիվություն ունի համացանցային տիրույթում։ Նա աշխատանքային գործունեությունից զատ սոցտիրույթում սիրով ցույց է տալիս նաև ընտանեկան դրվագներ։

Նրա հրապարակումերում շատ հաճախ կարելի է տեսնել Արմանին։ Եվ ահա օրերս երգչուհին տոնել է մայրիկի ծննդյան օրը։ Ընտանիքը մեծ խնջույք էր կազմակերպել օրվա առիթով, շնորհավորել մայրիկին և ուրախ ժամանակ անցկացրել։ Տոնական օրվա ուշագրավ կադրերով Անահիտը կիսվել է ինսթագրամյան հարթակում։

Երգչուհին մի քանի հոլովակներ է ներկայացրել, որտեղ կարելի է տեսնել նաև Արմանին, ով բարձր տրամադրություն է ունեցել և պարել ինչպես մայրիկի, մորաքրոջ, այնպես էլ օրվա հերոսուհու՝ տատիկի հետ։

Անահիտ Սիմոյանի մայրը պարել է թոռնիկի հետ և հուզվել՝ չկարողանալով զսպել արցունքները։

Երգչուհու մայը պարուրված է եղել դուստրերի, թոռների և մտերիմների սիրով ու գուրգուրանքով և հրաշալի օր ունեցել։ Խնջույքի հետաքրքիր դրվագները կարող եք դիտել վարը կցված տեսանյութում։