Այսօր Օֆելյա Համբարձումյանի ծննդյան օրն է․ մանրամասներ լեգենդար երգչուհու կյանքից


Այսօր՝ հունվարի 9-ին, Օֆելյա Համբարձումյանի տարեդարձի օրն է։ Երգչուհին ծնվել է 1925 թ․, Երևանում։ Դպրոցական տարիքից զրնգուն ձայնը գերել է բոլորին։

Նա մասնկացում էր դպրոցական միջոցառումներին և հիացնում հանդիսատեսին։ Ուսուցիչները գովաբանում էին և հորդորում երաժշտական կրթություն ստանալ։

Այդպես էլ եղավ․ փոքրիկ Օֆելյան հաճախեց Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը և շարունակեց երաժշտության ուղին։ Նա իր տաղանդի շնորհիվ սիրվեց հանրության կողմից և օպերային համերգների և միջոցառումների ժամանակ սպասված կատարող էր։

Օֆելյա Համբարձումյանի երգացանկը հարուստ է, սակայն առաջնային և հատուկ տեղ են գրավում Սայաթ-Նովայի երգերը։ Ապրել, ստեղծագործել և իր ստեղծագործություններով հիացրել է հանրությանը մինչև խոր ծերություն։ Նրա շատ երգեր հայտնի բանաստեղծությունների հիման վրա են։

Համերգներով շրջագայել է մի շարք երկրներով և պատվով ներկայացրել Հայասատնը և սիրվել նաև օտարերկրյա հանդիսատեսի կողմից։ Սիրված երգչուհին կյանքին հրաժեշտ է տվել 91 տարեկանում։ Այժմ թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում։


Понравилась статья? Поделиться с друзьями: