Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, Վլադիմիր Պուտինի տարեդարձն է։ ՌԴ 1-ին դեմքը, ղեկավարն այսօր դարձավ յոթանասուն տարեկան։

ՌԴ առաջնորդն այն քաղաքական դեմքերից է, ով հայտնի և ազդեցիկ է ողջ աշխարհի քաղաքական աշխարհում։ Նրան բնորոշում են որպես ուժեղ, կամային, խելացի և հայրենասեր առաջնորդ։ Վլադիմիր Պուտինը ծնվել է Լենինգրադում։

Նա եղել է ընտանիքի 3-րդ որդին: 2 եղբայրները, սակայն, մահացել են մանուկ հասակում։ Դպրոցում, սպորտում պատանի Պուտինը բարձր առաջադիմություն է ցուցաբերել։ Այնուհետև ստացել է իրավաբանի մասնագիտություն։ Մանկության տարիները դժվարին են եղել։ Ֆինանսապես ոչ անկախ վիճակը ստիպել է բնակվել առանց որևէ կոմունալ հարմարություններով տանը։

Հայրը Հայրենական մեծ պատերազմի մասնակից է եղել և անգամ վիրավորվել։ Խոհարար էր և աշխատում էր պետական բարձր պաշտոնյաների համար։ Նշում են՝ նա աշխատել է անգամ Ստալինի և Լենինի համար։

Համացանցային հարթակներում վաղ առավոտից բազմաթիվ շնորհավորական գրառումներ են հղվել Ռուսաստանի առաջնորդին։ ՌԴ առաջնորդն ամուսնալուծվել է։ Նա ունի երկու դուստր։