Այսօր Վազգեն Առաջինի հիշատակի օրն է․ մաղթենք նրա լուսավոր հոգուն խունկ, աղոթք և բյուր օրհնություն


Այսօր՝ օգոստոսի տասնութին, Վազգեն Առաջինի հիշատակի օրն է։ 1994 թվականի հենց այս օրը ժամը 7։15 րոպեին Հայաստան աշխարհի հոգևոր առաջնորդը ավարտեց իր երկրային կյանքը։

Նրա մասին խոսում են միայն լավն ու բարին։ Վազգեն Առաջինը ազգի արժանավոր ժառանգն է, ով  դարձավ հայոց պատմության այն լուսավոր էջը, որից առ այսօր էլ լույս է ճառագում։

Հենց նա էր, ով ի զորու եղավ ցրել աստվածամերժ քաղաքանության կործանարար խավարը։ Իր աղոթքներով դարձավ Արցախյան շարժման ջատագովը և այն ամուր  հենարանը, որի վրա ծնունդ առավ նորանկախ մեր Հանրապետությունը։

Այդ տխուր օրվանից անցել է քսանութ տարի և այօր էլ յուրաքանչյուր հայ մեծ հպարտությաբ է խոսում  նրա ազնիվ գործերի և վարքի մասին։ Նա  մշտապես բարեխոսում է մեր ազգի և ժողովրդի համար։

Ահա այսպես է նկարագրել Վազգեն Առաջինին Կարեն Խուրշուդյանը համացանցային իր հարթակում՝ մաղթելով նրա լուսավոր հոգուն խունկ, աղոթք և բյուր օրհնություն։


Понравилась статья? Поделиться с друзьями: