Այսօր՝ հունվարի յոթին, սիրված երգչուհի Սիրուշոյի ծննդյան օրն է։ Երգչուհին այսօր դարձավ երեսունհինգ տարեկան։ Տաղանդավոր աղջիկը աչքի էր ընկնում դեռ շատ վաղ տարիքից։

Նրա տաղանդի, երգարվեստի և, առհասարակ, արվեստի հանդեպ յուրահատուկ ճաշակի ձևավորման հարցում իր գործն է կատարել տաղանդավոր ընտանիքում մեծանալու, դաստիարակվելու հանգամանքը։ Հայրը՝ Հրաչյա Հարությունյանը, տաղանդավոր դերասան է, իսկ մայրը՝ Սյուզան Մարգարյանը՝ տաղանդավոր երգչուհի։

Եվ ահա տաղանդավոր ընտանիքում լուս աշխարհ եկավ նրանց խտացված տեսակը։ Սիրուշոն այսօր գրավում է ոչ միայն հայ հանդիսատեսին, այլ բավականին սիրված է նաև Հայաստանի սահմաններից դուրս։

Սիրուշոն երեք երեխաների մայր է, ով զբաղվում է ոչ միայն երգարվեստով և ստեղծում ու պահպանում հայկականը, այլև զբաղվում է արծաթյա զարդերի պատրաստմամբ ու վաճառքով։

Այս տարի նրան հաջողվեց սեփական արտադրության զարդերը դուրս բերել Նյու Յորքի անվանի խանութ-սրահներ։

Դա մեծագույն քայլ էր նաև հայկականության պահպանման ու տարածման հարցում, քանի որ Սիրուշոյի զարդերը բացառապես հայկական զարդանախշերով են զարդարված։

Այսօր նրան չեն դադարում շնորհավորել ու լավագույնը մաղթել։ Մենք նույնպես շնորհավորում ենք և լավագույնը մաղթում։