Այսօր՝ օգոստոսի յոթին, դերասանուհի Սաթենիկ Հազարյանի ծննդյան օրն է։ Այս մասին տեղեկանում ենք դերասանուհու համացանցային հարթակից, որտեղ Սաթենիկը ծննդյան թեմատիկայով լուսանկարներ է տարածել։

Լուսանկարներում նա փչում է ծննդյան մոմերը։ Դերասանուհին կից գրել է երազանքների և դրանց իրականացման մասին։ Նշել է, թե որ երազանքներն են, որոնք շուտ իրականանում են։ Նա մասնավորապես գրել է․ «Ամենից հեշտ իրականանում են այն երազանքները, որոնց հավատում ես»։

Հրապարակման մեկնաբանութոյւնների հատվածում դերասանուհու երկրպագուները շնորհավորական գրառումներ են կատարել և ջերմ ու բարի մաղթանքներով հանդես եկել։ Սաթենիկը բացի դերասանական գործունեությունից, հեռուստադիտողին հայտնի է նաև մի շարք այլ նախագծերից, որտեղ հանդես է գալիս որպես հաղորդավար։

Սաթենիկը նկարահանվել է նաև ռուսական ֆիլմերում։ Դերասանուհին մինչ թատերական կրթություն ստանալը, սովորել է նաև ԵՊՀ-ի Ռոմանոգերմանական ֆակուլտետում։ Սաթենիկն ամուսնացած է և ունի երկու երեխա։

Հարցազրույցներից մեկում նշել է, որ ամուսինը ռուս է՝ խոհարար Պավել Կուրտեևը, սակայն ամուսնու ազգանունը չի վերցրել, քանի որ չի կարող ուրանալ իր հայ լինելը։