Այսօր ՀՀ վաստակավոր արտիստ Նունե Եսայանի ծննդյան օրն է․ այդ առիթով երգչուհին լուսանկար է հրապարակել և խորհրդավոր գրառում կատարել


Այսօր՝ օգոստոսի հինգին, ՀՀ վաստակավոր  արտիստ Նունե Եսայանի ծննդյան օրն է։ Երգչուհին այսօր դարձավ 52 տարեկան։ Երևի թե քչերը կիմանան, որ Նունեն  պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտ է եղել։

Ուսանողական տարիներին զուգահեռ Նունեն սիրողական երգչախումբ է հաճախել։ Ապա կյանքի մի փուլում որոշել է փոխել մասնագիտությունը, քանի որ երգարվեստն առավել հոգեհարազատ է եղել Նունեին։

Որոշումը կայացնելուց անմիջապես հետո՝ 1988-ին, ապագա երգչուհին ընդունվում է  Երևանի ջազային և էստրադային արվեստի պետական քոլեջ։

90-ականներին Նունեն գրեթե երկու տարի երաժշտական գուրծունեություն է ունեցել Սիրիայում։ Ունի տասը ձայնասկավառակ և ավելի քան քսան տեսահոլովակ։ Համերգային շրջագայություններով եղել է բազմաթիվ երկրներում։

Այսօր երգչուհին իր ծննդյան օրվա առիթով համացանցային  հարթակում  ամուսնու՝ Ավո Խալաթյանի հետ համատեղ լուսանկար է հանրայնացրել և կից գրել․ «Շնորհակալ եմ, Տե՛ր, ամեն ինչի համար»։

Մեկնաբանությունների դաշտում շնորհավորական ջերմ գրառումներով են հանդես եկել ոչ միայն երգչուհու երկրպագուները, այլև կոլեգաները՝ Արամ MP3, Հռիփսիմե Հակոբյան, Արսեն Գրիգորյան և այլք։


Понравилась статья? Поделиться с друзьями: