Այսօր Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրն է․ ուշագրավ մանրամասներ նախագահի կյանքից


Այսօր Լևոն Տեր-Պետրոսյանը նշում է կյանքի յոթանասունյոթերորդ տարեդարձը: Լույս աշխարհ է եկել Հալեպում։ Այնուհետև 1 տարի անց ընտանքը տեղափոխվում է Երևան։

Կրթությունը ստացել է ԵՊՀ-ում։ Արևելագետի մասնագիտություն ստացած ուսանողը ուսումը շարունակել է Լենինգրադի բաժանմունքում։ Քաղաքական ակտիվ գործունեություն է սկսել է դեռևս ուսանողական տարիներից և առավել ակտիվացել է Արցախյան շարժման ընթացքում։

Ղեկավարել է Հայկական Գերագույն խորհուրդը, որից հետո էլ ընտրվել է նախագահ, ապա հրաժարվել 1998 թ․։ Բացի քաղաքական ակտիվությունից Լևոն Տեր-Պետրոսյանը զբաղվածություն է ունեցել նաև գիտական ոլորտում։

Նա երեսունից ավելի գրքեր է հեղինակել, նաև ութսունից ավելի գիտական հոդվածների հեղինակ է։ Այս ամենից զատ նախագահը, որքան էլ շատերի համար զարմանալի կթվա, պատակենության տարիներին հետաքրքրություն է ցուցաբերել նաև թատրոնի նկատմամբ․

նա խաղացել է Պերճ Գևորգյանի, Արշավիր Ղազարյանի և Պարզանուշ Պարոնյանի ղեկավարած թատրոններում։ Զբաղվել է նաև սուսերամարտով և շախմատով։ 2 սպորտաձևից էլ լրացրել է 1-ին կարգայինի նորման։ Շնորհավորում ենք նախագահին և մաղթում ամենայն բարիք։


Понравилась статья? Поделиться с друзьями: