Այսօր՝ հոկտեմբերի վեցին, հայտնի Լևոն Արոնյանի տարեդարձն է։ Գրոսմայստերն այսօր դարձավ քառասուն տարեկան։

Այսօր Լևոնը Ամերիկան ներկայացնող հայ շախմատիստ է։ Դեռ կրտսեր տարիքից առանձնացել է իր յուրօրինակությամբ։

Փոքիկ Լևոնն սկսել է երգել, ապա խոսել։ Նրա հարազատները երկար ժամանակ մտածում էին, որ Լևոնը երաժիշտ է դառնալու։ Այնուհետև 9 տարեկանում սովորում է շախմատ խաղալ։ Նրան սովորեցնում է քույրիկը։ Հանգիստ երեխա է եղել։

Ժամերով նստում էր և խաղում միևնույն խաղալիքով։ Դեռ շատ փոքր էր, բայց փայլում էր առանձնակի խելացիությամբ․ ճանաչում էր պետությունների դրոշները, կարդում էր շատ և փայլում բարձր գիտելիքներով։ Այնուհետև Լևոնին ճանաչեցին բոլորը և հպարտացան հայի նման տեսակով։

Արոնյանն ամուսնացած էր ֆիլիպինուհի շախմատիստ Արիանայի հետ, ով ավտովթարից մահացավ, այժմ ամուսնացած է Անիտայի հետ, ում հետ ծանոթացել է վիրտուալ տիրույթում։ Շնորհավորում ենք Լևոն Արոնյանին և լավագույնը մաղթում։