«Այսօր ես հաղթահարեցի իմ վախը և թույլ տվեցի արծվին նստել իմ ուսին»․ Սիլվա Հակոբյանի անչափ գեղեցիկ լուսանկարը


Սիլվա Հակոբյանը սոցիալական հարթակում կիսվում է լուսանկարներով, տեսանյութերով, հատկապես դստեր՝ Միլայի մասնակցությամբ։

Երգչուհու հետևորդները անչափ շատ են սիրում Միլայի մասնակցությամբ հրապարակումները։ Սիլվան հանրայնացրել է անչափ գեղեցիկ լուսանկար, որտեղ ինքը լուսանկարվել է իրական արծվի հետ։

Կից գրառման մեջ պատմել է իրեն ողջ կյանքում ուղեկցող վախի մասին և նկարագրել, թե ինչպես է կարողացել հաղթահարել այն։ Երգչուհին հորդորել է հավատալ սեփական ուժերին, ինչպես ինքը։ Նա մասնավորապես գրել է․ «Էլ ո՞վ է ինձ պես վախենում արծիվներից։

Այսօր երջանիկ եմ բեմի վրա, ընտանիքում, բայց վերջին շրջանում իմ հոգում կյանք չկար, թվում էր,որ օդը չի հերիքում ապրելու համար։ Բայց այսօր հաղթահարեցի իմ վախը և թույլ տվեցի արծվին նստել իմ ուսին։

Ես չգիտեի, որ կարող եմ այսքա՜ն ուժ ստանալ։ Իսկ դուք հավատո՞ւմ եք, որ ձեր ուժով կարող եք հաղթահարել ձեր վախը, ինչպես ես»։


Понравилась статья? Поделиться с друзьями: