Այսօր դերասան Լևոն Շարաֆյանի ծննդյան օրն է


Դերասան Լևոն Շարաֆյանն այսօր բոլորում է ծննդյան յոթանասունչորս տարին։ Նա ծնվել և իր կայացման ուղին անցել է Երևանում։ Սովորել է Թատերական ինստիտուտում՝ ստանալով դերասանական ու ռեժիսորական մասնագիտացում։

Մասնագիտական կրթությունն ավարտելուց հետո ապագա դերասանը աշխատել է Կիրովականի (այժմյան Վանաձորի) Հ.Աբելյանի անվան պետական թատրոնում:

Դերասանի կինը կոնցերտմայստեր Ռուզան Մուրադյանն է։ Նրանց որդին Միքայելն է, ով դիզայներ է ու նկարիչ, և ամուսնացած է Նարեի հետ, իսկ մյուս հարսը հայտնի ու հարգված պատգամավոր Գայանե Աբրահամյանն է։

Բազմաթիվ ու բազմազան են Լևոն Շարաֆյանի մասնակցությամբ ներկայացումներն ու ֆիլմերը, նրա կերտած ուշագրավ ու հոգեբանական խորություն ունեցող դերերը։ Դերասանն արդեն քսան տարի է, ինչ բնակվում է Ամերիկայում։

Նա շարունակում է նկարահանվել տարբեր ֆիլմերում, որոնց նկարահանման գործընթացները տեղի են ունենում հիմնականում հենց Ամերիկայում։

Դերասանին առավել հաճախ կարելի է հանդիպել ամերիկյան միջավայրում նկարահանված հայկական սերիալներում։ Դերասանը հաճախ է խոսում իր հաղթահարած դժվարությունների մասին։


Понравилась статья? Поделиться с друзьями: