Նախկին ԿԳՄՍ նախարար, իսկ այժմ վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանը համացանցային իր տիրույթում գրառում է կատարել, որտեղ անդրադարձել է Հանրապետության հրապարակում կայանալիք համերգային ծրագրին դեմ արտահայտվող անձանց։

Վերոնշյալ համերգի թե՛ կազմակերպիչներին, թե՛ մասնակիցներին հանրության որոշակի հատված քննադատության է ենթարկում։

Նա գտնում է, որ համաճարակի, ապա պատերազմի հետևանքով տևական ժամանակահատված երեխաները սահմանափակ կյանքով ապրեցին և այսօր նրանց օրը տոն դարձնելը քննադատելը, մեղմ ասած՝ բարոական չէ և հորդորել է սթափվել։ Արայիկ Հարությունյանը նաև նկատել է, որ Հայաստանի տարածքում տեղի ունեցող բազմաթիվ համերգների ու միջոցառումների շարքում ոմանք որոշել են խանգարել հենց Հանրապետության հրապարակի համերգը։

Նա մասնավորապես գրել է․ «Քաղաքականությունը քաղաքականությամբ, բայց քովիդի և պատերազմի պատճառով մեկ տարի շարունակ իրենց տոներից զրկված երեխաների տոնը խանգարելու կոչերը դուրս են բոլոր բարոյական նորմերից:

Հայաստանի տարածքում այսօր բազմաթիվ համերգներ են լինելու, բայց որոշել են Հրապարակի համերգը խանգարել: Հետաքրքիր է՝ ինչու՞: Սթափվե՛ք…»։