Այսօր Ազատ Գասպարյանի ծննդյան օրն է․ մանրամասներ դերասանի կյանքից


Այսօր՝ օգոստոսի տասներեքին, դերասան Ազատ Գասպարյանի ծննդյան օրն է։ Եթե միայն ողջ լիներ դերասանաը, կդառնար 78 տարեկան։

Ազատ Գասպարյանին կարելի էր տեսնել և՛ թատրոնի բեմում, և՛ հեռուստացույցից այն կողմ։ Սակայն թատրոնի իր կարիերան Ազատը համարել է չհաջողված։ Դերասանը նկարահանվել է մի շարք գեղարվեստական և հումորային ֆիլմերում։ Շրջագայել և իր դերասանական տաղանդն է ցույց տվել բազմաթիվ երկրներում։

Սիրված դերասանը գրել և 2000 թ․ հրատարակել է «Իմ լեզվի տակ փուշ չկա» գիրքը, որը ընդունվել, սիրվել և գնահատվել է իր երկրպագուների կողմից։ Արժանացել է կոչումների ու պատվոգրերի։

Դերասանը մի առիթով ասել է, որ երեք տարեկան էր և արդեն գիտեր, հասկանում էր, որ դերասան պիտի դառնա։ Ազատը նշել է՝ քաջ գիտակցում է, որ կոչված է մարդկանց ուրախացնելու համար։ Մի անգամ ասել էր, որ թատրոնում հաջողությունների չհասավ, քանի որ չգտավ իր ռեժիսորին։

Եվ դա ասել է մի դերասան, ով աշխատել է ութ տիպի թատրոններում։ Դերասանը մահացել 2013-ին՝ մեծ ափսոսանք պատճառելով իր երկրպագուներին։ Ազատին տեղափոխել էին հիվանդանոց, որից երկու օր անց մահացավ։


Понравилась статья? Поделиться с друзьями: