Տարվա ցուրտ ու զով եղանակին տաք թեյը հաճելի է, իսկ կրկնակի հաճելի է, երբ թեյի հետ համադրված են համեղ բլիթներ։

Հենց այդ նկատառումով էլ այս նյութում կներկայացնենք համեղ, նուրբ և փխրուն թխվածքաբլիթի բաղադրատոմս, որն անտարբեր չի թողնի ձեզ, որը պատրաստելու համար անհրաժեշտ կլինի քիչ և հասանելի բաղադրամասեր։

Եվ այսպես, նախապատրաստեք հետևյալ բաղադրամասերը՝
Հավկիթ — 1 հ․
Շաքարավազ — 50 գ
Վանիլ — 0․5 թ․գ․
Աղ — 1 պտղունց
Թթվասեր — 150 գ
Կարագ — 100 գ
Փխրեցուցիչ — 1 թ․գ․
Ալյուր — 300 գ
Միջուկի համար՝
Կաթնաշոռ — 180 գ
Ալյուր — 0,5 ճ․գ․
Շաքարի փոշի — 2 ճ․գ․
Սպիտակուց — 1 հ․

Պատրաստման գործընթացն առավել հեշտ է։ Նշենք, որ թխվածքաբլիթների դեպքում որպես միջուկ կարող եք օգտագործել ցանկացած տեսակի ջեմ, բայց այստեղ, ինչպես նկատեցիք օգտագործված է կաթնաշոռ։

Այս տարբերակով ևս համեղ է ստացվում։ Իսկ պատրաստման մանրամասներին առաջարկում ենք ծանոթանալ վարը կցված տեսանյութում։
</p