Այս մինի թխվածքաբլիթները կստացվեն բոլորի մոտ․ անպայման փորձեք


Քաղցր բլիթները՝ թարմ թխված, անուշաբույր, հաճույքով ճաշակում են գրեթե բոլորը,որոնք սիրելի են հատկապես երեխաների համար։

Իսկ ներկայացված բաղադրատոմսն առավել սիրելի կլինի թե՛ ձեր, թե՛ ձեր երեխաների համար այն պատճառով, որ այս թխվածաքբլիթները շատ փոքրիկ են՝ մինի, և մեկ մեծ ափսեով փոքրիկ ևբլիթներն ուղղակի վայրկյաններ անց կանհետանան սեղանից։ Եկեք փորձենք։

Անհրաժեշտ է՝

Մածուն — 100 գ

Հավկիթ — 1 հ․

Բուսայուղ — 60 մլ

Շաքարավազ — 1 ճ․գ․

Ալյուր — 250 գ

Փխրեցուցիչ — 1 թ․գ․

Եթե քաղցրի սիրահար եք, շաքարավազն օգտագործեք 2-3 ճ․գ․, հակառակ դեպքում ստացվում է բավարար քաղցր։ Այս քանակի բաղադրիչներից թխվում է մոտ 55 հատ թխվածքաբլիթ, որը հավասար է 340 գրամի։ Այն ստացվում է 1 մեծ լի ափսե։ Իսկ վարը կցված տեսանյութը կօգնի պատրաստման հարցում։

Հետևեք քայլերի ճիշտ հաջորդականությանը և վայելեք այս համեղ քաղցրությունը ձեր ընտանիքի անդամների հետ։ Դրանք իդեալական են թեյի, սուրճի և երեխաների պայուսակում դնելու համար՝ որպես նախաճաշիկ։


Понравилась статья? Поделиться с друзьями: