Նախաճաշի համար կարևորագույն կետ է ոչ միայն օգտակար ու հագեցած լինելը, այլ նաև կարճ ժամանակում պատրաստ լինելը, քանի որ բոլորին է անհրաժեշտ շուտ դուրս գալ տանից և չուշանալ աշխատանքից, դասերից և այլն։ Այս ուտեստը հենց այդպիսին է։ Կազմված է քիչ, հասանելի բաղադրիչներրից և պատրաստվում է շատ կարճ ժամանկամիջոցում։ Բաղադրիչների ցանկից դուք ուղղակի կզարմանաք։

Անհրաժեշտ է՝
Լավաշ
Պանիր՝ ցանկացած տեսակի — 150 գ
Հավկիթ — 3 հ․
Լոլիկ — 1 հ․
Քաղցր պղպեղ — 1 հ․
Երշիկ՝ ցանկացած տեսակի — 150
Կանաչի
Աղ, պղպեղ

Լավաշը փաթաթեք և օղակաձև կտրատեք։ Կաթով հարած ձվին աղ և պղպեղ արեք, ապա բուսայուղով պատած թավայում լցրեք լավաշը և ձվային զանգվածը, հավասարեցրեք։

Վրան շաղ տվեք մանրացված լոլիկն ու պղպեղը, սամիթը, երշիկը, իսկ ամենավերջում քերած պանիրը։

Եփեք փակ վիճակում 5-7 ր, այնուհետև վայելեք այս հաեղագույն ուտեստը և հիացրեք ձեր հարզատներին կամ հյուրերին։ Մանրամասները՝ տեսանյութում։