Սմբուկը ոչ միայն օգտկար է, այլ դրանով պատրաստված ցանկացած ուտեստ աներևակայելի համեղ է ստացվում։ Սմբուկ սիրողներ սա շատ լավ կհասկանան։ Այս նյութում ներկայացված բաղադրատոմսն անչափ համեղ է, և փորձը ցույց է տվել, որ այն սիրում են նաև երեխաները։ Փորձեք և կհամոզվեք։

Անհրաժեշտ է՝
Սմբուկ — 3հ․
Ալյուր — 50 գ
Հավկիթ — 3 հ․
Աղ — 1/2 թ․գ․
Բուսայուղ՝ տապակելու համար
Կանաչ սոխ` ըստ ցանկության
Պղպեղ — 2 հ․
Շաքարավազ — 1 թ․գ․
Քացախ — 6% 2 թ․գ․
Սոայի սոուս — 50 մլ
Սխտոր — 1 ատամիկ

Սմբուկը կտրատել այնպես, ինչպես պատկերված է կցված լուսնկարում և լցնել պոլիէթիլենային տոպրակի մեջ, վրան շաղ տալ ալյուր, ամուր փակել տոպրակը և լավ թափահարել, այնուհետև տեղափոխել համապատասխան տարայի մեջ, վրան լցնել հարած հավկիթը, լավ խառնել։

Տապակել առատ բուսայուղում։ Տեղափոխել այլ ափսեի մեջ և նույն թավայում տապակել մանրացված կանաչ սոխը՝ 2 ր, ապա ավելացնել մանրացված պղպեղը և ևս մի քանի րոպե տապակել։

Առանձին տարայում շաքարավազը, աղը, քացախը, սոայի սոուսը, քերած սխտորը միախառնել և ստացվածը լցնել տապակած սոխի ու պղպեղի վրա։ Խրթխրթան սմբուկները միացնել այս զանգվածին, միախառնել և ուղղակի վայելել։