«Այս ընտրությունները կլինեն 1996 թվականի ընտրությունների կրկնօրինակը․ Փաշինյանն իրեն շրջապատել է վատ համբավ ունեցող մարդկանցով»․ Նաիրի Հոխիկյան


Նաիրի Հոխիկյանը ով բավականին ակտիվ է սոցիալական հարթակներում, հաճախ է անդրադառնում քաղաքական թեմաներին։ Նա քննադատորեն է վերաբերվում ներկայիս իշխանություններին և մեղադրում ոչ ճիշտ աշխատելաոճում, ընդհուպ՝ դավաճանության մեջ։

Այս անգամ Հոխիկյանը համացանցային գրառում է կատարել, որտեղ անդրադարձ է կատարել նախընտրական ներկայացված ցուցակներին, մասնավորապես՝ ՔՊ ցուցակին։

Այդ ցուցակը նախորդ ընտրությունների ցուցակի համեմտաությամբ որոշակի փոփոխություններ է ենթարկվել։ Նա գրել է, որ այս ընտրություններին Նիկոլ Փաշինյանը իրեն շրջապատել է ոչ ճիշտ մարդկանցով։

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետը  գտնում է, որ Փաշինյանի շուրջն են հավաքվել վատ համբավ , կասկածելի անցյալով մարդիկ և օլիգարխներ։ Հոխիկյանը գրել է, որ վերոնշյալ մարդկանց մեջ մեկումեջ երևում են նաև անցյալ չունեցող պատեհապաշտ անհատներ։

Իսկ այն մարդիկ, ովքեր ցանկացել են պահել իրենց դեմքը  և չարատավորվել, այդ ցուցակից դուրս են մնացել։ Գրառումն ավարտել է այն մտքով, որ հունիսի քսանի ընտրությունները  կլինեն 1996 թվականի ընտրությունների կրկնօրինակը։


Понравилась статья? Поделиться с друзьями: