«Այս դեպքում Ալիևը կզրկվի Հայաստանի շրջափակման զենքից և կմնա միայնակ․․»․ Ստյոպա Սաֆարյանի ուշագրավ դիտարկումը


Ստյոպա Սաֆարյանն անդրադարձել է մի թեմայի, որը, թերևս, շատ է հետաքրքում ինչպես քաղաքագետների, տնտեսագետների, այնպես էլ շարքային շատ քաղաքացիների, քանի որ այդ հարցի պատասխանները խոսում են երկրի բարեկեիցիկ ապագայի մասին։

Քաղաքագետ վերլուծաբանը նշել է մի քանի կետեր, որոնց իրագործումից Հայաստանի տնտեսություը և քաղաքական վիճակը կգնան դեպի մշտական կայունության ու բարեկեցության ուղով։

Եվ այսպես, Ստյոպա Սաֆարյանը մասնավորապես գրում է․ «Բարձրաձայն մտածում եմ. եթե Թուրքիան քայլ անի ու Կարս-Գյումրի երկաթգիծը գոնե բեռնափոխադրումների համար բացվի, ռուսները բացել տան Երասխ-Սադարակ և Նախիջևանով մինչև Իրան հատվածը և «երրորդ երկրները»

Ռուսաստան, ԱՄՆ ու ԵՄ օգտագործեն այդ երկաթուղին, ապա Ալիևը կզրկվի Հայաստանի շրջափակման զենքից, որը մահաբեր է եղել մեր տնտեսության համար, իսկ «զանգեզուրյան» երկաթգծի նշանակությունն էլ կնվազի՝ այդ հարցում Բաքվին թողնելով միայնակ…

Իսկ եթե դրան հավելած՝ հայերն էլ ռուսների հետ արագ վերականգնեն Իջևան-Ղազախ երկաթգիծը, Ջարխեչի սողանքի վրա էստակադայով հատվածը և կառուցեն Վանաձոր-Ֆիոլետովո հատվածը, խաղն ավելի ունիկալ նրբերանգներ կստանա…»։


Понравилась статья? Поделиться с друзьями: