Երբեմն երեխաները, ցանկանում են որևէ քաղցրավենիք ուտել։ Բոլորիս է հայտնի, որ քաղցրը առողջ սնունդ չէ։ Առաջարկում ենք երեխաների և ինչու չէ ընտանիքիբոլոր անդամների համաիր պատրաստել մանկության հայտնի բլիթները՝ ալադիները։ Դրանք պարունակում են սակավ քաղցր և հիանալի նախաճաշ կարող են լինել։ Կարելի է համտեսել թեյի հետ։

Անհրաժեշտ է՝
Ալյուր — 250 գ
Կաթ — 200 մլ
Բուսայուղ — 3 ճ․գ․
Ձու — 1 հ․
Շաքարավազ — 2 ճ․գ․
Սոդա — 0,5 թ․գ․
Կիտրոնի աղ — 1/4 թ․գ․
Աղ — 0,5 թ․գ․

Մաղած ալյուրի վրա ավելացնել աղը, շաքարավազը, կիտրոնի աղը և սոդան։ Այս չոր բաղադրիչները լավ միախառնել։ Ապա ավելացնել հավկիթը և հարիչով հարել։

Լցնել կաթը և շարունակել հարել մինչ կստացվի համասեռ զանգված, այնուհետև լցնել բուսայուղը և շարունակել հարել մոտավորապես երկու րոպե։ Չկպչող թավան լավ տաքացնել և գդալով վերցնել ոչ մեծ քանակի խմոր և երկու կողմից կարմրացնել։

Ստացվում են անչափ համեղ և առողջ սնունդ է համարվում, քանի որ բուսայուղի մեջ տապակված չէ և շաքարի պարունակությունն էլ նվազագույնի է հասցված։ Այս բլիթները շատ նման են փանքեյքի և անչափ նուրբ են։