Աղցանը, որը ներկայացնում ենք ձեզ, անսահման համեղ է, որի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ համեղ լինելուց բացի նաև անչափ օգտակար է, իսկ տեսքն այնքան գեղեցիկ և ներկայանալի է, որ տոնական սեղանի իսկական զարդ կարող է լինել։

Հավաքեք, նախապատրաստեք բոլոր բաղադրիչները և սկսեք պատրաստել։

Անհրաժեշտ է՝
Կարտոֆիլ — 4 հ․
Կիտրոնի հյութ -1-2 թ․գ․
Մարինացված վարունգ — 3
Ծխեցված ցանկացած տեսակի ձուկ — 1 հ․
Ճակնդեղ — 3 հ․
Խնձոր — 2 հ․
Ընկույզ — 100 գ
Թթվասեր — 1,5 բաժակ
Սամիթ — առատ փունջ
Սև աղացած պղպեղ — 0,5 թ․գ․

Կարտոֆիլը և ճակնդեղն անհրաժեշտ է նախապես խաշել, ձուկը և արդեն խաշված բանջարեղենները, վարունգը,

սամիթը մանրացնել և դիտելով տեսանյութը՝ քայլ առ քայլ հետևեք պատրաստման ընթացքին և ստացեք անմահական համային հատկանիշներով օժտված և գեղեցիկ աղցան, որը կհիացնի ձեզ և հաճելիորեն կզարմացնի ձեր հյուրերին։

Բարի ախորժակ։ Տեսանյութը՝ կից։