«Այդ ո՞նց  մերժեցին Սերժ Սարգսյանին, որ նրա ղեկավարած քաղաքական դաշինքը խորհրդարանում է»․ Ոսկան Սարգսյան


Հայտնի, ճանաչված լրագրող Ոսկան Սարգսյանը համացանցային իր հարթակում հերթական քաղաքական գրառմամբ է հանդես եկել, որտեղ այս անգամ անդրադարձել է 2018 թվականի հեղափոխությանը, մասնավորապես՝ «Մերժիր Սերժին» կարգախոսին։

Լրագրողը նշում է, որ այդ կարգախոսով Նիկոլ Փաշինյանը և նրա աջակիցները՝ ժողովրդի մեծամասնությունը, փակելով Հանրապետության ավտոճանապարհները, մերժեցին Սերժին։

Այժմ այսքան տարի անց այդ իրադարձություններից Սերժ Սարգսյանի կուսակիցները խորհրդարանում են։ Ոսկան Սարգսյանը հռետորական հարց է ուղղում․ «Այդ ո՞նց  մերժեցին Սերժ Սարգսյանին, որ նրա ղեկավարած քաղաքական դաշինքը խորհրդարանում է»։

Այնուհետև հավելել է, որ նրա իշխանության օրոք պաշտոնյաներից և ոչ մեկն այսօր դատապարտված չէ։ Ապա անդրդառնալով Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի անվան շուրջ հայտնի Սաշիկի 50/50-ին՝ նշում է, որ եթե դա ճիշտ է, ապա ինչո՞ւ այդ ամենի շուրջ զարգացումներ չկան։

Գրառման ավարտին լրագրողը նշում է, որ Սերժ Սարգսյանին մերժելու համար ժողովուրդը ոտքի ելավ, փակեց միջպետական նշանակության  ճանապարհ, իսկ այժմ, երբ Հայաստանը մաս-մաս հանձնվում է , Արցախը  հանձնվել է, մարզային նշանակության ճանապարհ անգամ չի փակվում։


Понравилась статья? Поделиться с друзьями: