«Ամուսնանալու ժամանակ մի շտապեք․․․»․ Մարիամ Մելիքյանի արժեքավոր խորհուրդը ամուսնանալ ցանկացողներին


Մարիամ Մելիքյանը մշտական բնակություն ունի Թուրքիայում։ Դերասանուհին հարցազրույցներից մեկում ի պատասխան բազմաթիվ քննդատություններին՝ նշել է՝ ամուսինը ոչ թե թուրք, այլ քուրդ։

Համացանցային հարթակում Մարիամը երկրպագուների հետ պահպանում է կապը և ակտիվ շփումներում ունենում հետևորդների հետ։

2 երեխաների մայրիկը համացանցային հարթակում կյանքի վերաբերյալ կարևոր խորհրդով է հանդես եկել։ Նա 2 դուստր ունի։

Դերասանուհին ամուսնանալ պատրաստվող աղջիկներին խորհուրդ է տվել չշտապել։ Նշել է՝ պետք է սպասել, մինչ սիրելիին կհասցնեն տեսնել բարկացած, որպեսզի հասկանան՝ այդ ժամանակ բռնկուն է դառնում, թե կարողանում է հանդարտություն պահպանել և կառավարել զայրույթը։ Դերասանուհին շտապում է բացատրել խորհրդի իմաստը։

Նա նշում է՝ երեխաները չեն կարող ընտրել ծնողներին, իսկ մայրը կարող է նրանց համար լավ հայր ընտրել։ Հետևորդները մեկնաբանել են դերասանուհու հապարակումը և համաձայնել նրա հետ, ապա նշել, որ դա մեծ պատասխանատվություն է ապագա երեխաների հանդեպ։


Понравилась статья? Поделиться с друзьями: