Եղանակները ցրտելուն պես տաք թեյը հրապուրում է և թեյի սեղանի շուրջ կանչում բոլորին։ Իսկ թեյի սեղանները մշտապես անցնում են հետաքրքրիր, ջերմ ու մտերմիկ։

Թեյն ավելի համեղ դարձնելու համար առջարկում ենք պատրաստել ռուլետ, որն ուղղակի հրաշալի համ ունի և պատրաստվում է անչափ հեշտ։ Այն կհավանեն բոլորը։

Անհրաժեշտ է՝
Հավկիթ — 4 հ․
Շաքարավազ — 125 գ
Ալյուր — 125 գ
Փխրեցուցիչ — 10 գ․
Վանիլ — 1 տուփ
Ջուր — 4 ճ․գ․
Ջեմ ցանկացած տեսակի՝ այստեղ օգտագործվել է ծիրանի ջեմ — 50 գ
Շաքարի փոշի մատուցման համար
Ինչպես նկատեցիք այս հրաշք ռուլետի պատրաստման համար ձեզ անհրաժեշտ է հավաքել ամենապարզ բաղադրիչները, իսկ պատրաստման գործընթացն ուղղակի կտևի րոպեներ։

Եվ այսպես, անհրաժեշտ է հավկիթներն առանձնացնել դեղնուցից և սպիտակուցից և հարել առանձին-առանձին։

Մինչ կսկսեք հարել, սպիտակուցի մեջ լցրեք մեկ պտղունց աղ։ Ռուլետի պատրաստման ողջ մանրամասներին հետևեք վարը կցված տեսանյութում։