Այսօր Հանրապետության դպրոցներում հնչում է վերջին զանգը։ Աշակերտներն ավարտում են դպրոցը և մուտք գործում կյանքի նոր շրջափուլ։ Նրանց օրը լի է շնորհավորանքներով, մաղթանքներով, փուչիկներով ու ծաղիկներով։

Եվ թող իրենց հետագա կյանքում էլ այսօրվա գունագեղությունը պահպանվի։ Շրջանավարտներին իրնց շնորհավորանքներն ու մաղթանքներն են հղել նաև շատ հայտնի դեմքեր։ Առանձնացնում են Հրաչ Մուրադյանի շնորհավորանքը։ Նա հանդես է եկել հայտարարությամբ։

Հաղորդավարը տեսաուղերձ է հղել շրջանավարտներին, որտեղ ընդգծել է, որ այսօր նրանց կյանքում այն օրն է, երբ հույժ անրաժեշտ է ճիշտ կողմնորոշումը և ճիշտ ուղու ընտրությունը, որպեսզի հետագայում հետ հայացք գցելիս ափսոսանքի զգացում չլինի։

Հորդորել է չշտապել և ճիշտ քայլերով հասնել նպատակներին։ Հրաչն անկեղծորեն շնորհավորել է և ջերմ ու բարի մաղթանքներ հղել։

Շատ սեր է ցանկացել և խորհուրդ տվել ամուսնության հարցում չշտապել։ Հրաչ Մուրադյանի տեսաուղերձը դիտեք վարը կցված տեսանյութում։