«Ամեն ինչ անելու ենք, մաշեցնելու ենք մինչև քոքը․․․ երբ որ մեկ լայքի համար հեռացնում են աշխատանքից, ո՞նց եք պատկերացնում»․ Ռոբերտ Քոչարյան․ տեսանյութ


Երեկ, ինչպես հայտնի է, կայացել է Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը, որի ժամանակ տարատեսակ  քննարկումներ և հայտարարություններ են հնչել։ Լրագրողի այն դիտարկմանը, որ բոլոր հարցումները ցույց են տվել, թե Նիկոլ Փաշինյանի ռեյտինգն ամենաբարձրն է, և նա առաջատարն է և ո՞րն է դաշինքի հույսը։

Քոչարյանը պատասխանել է․ «Բոլոր այդ հարցումները հեռախոսային են և հեռախոսային հարցումները ընդունված են, բայց այն սովորաբար այն երկրներում է արժանահավատ, որտեղ չկա ներքին այսպիսի բևեռվածություն և հասարակությունը բարձր ներքին վստահության մակարդակի հասարակություն է։

Հիմա երբ որ մեկ լայքի համար հեռացնում են աշխատանքից, ո՞նց եք պատկերացնում։ Կա մի ստվար զանգված, որոնք չեն ուզում իրենց կարծիքը հայտնել, որովհետև մտածում են, որ  ճնշումների տակ կհայտնվեն»։

Նա նաև նշել է, որ միգուցե հարցումներ անցկացողները բարեխղճորեն կատարեն իրենց աշխատանքները, սակայն երկրում տիրող իրավիճակը ստիպում է կասկածել նրանց բարեխղճության վրա։

Քոչարյանն ասել է, որ ներկայիս խորհրդարանում գործող իշխանության 30 տոկոս ուժը մաշեցնելու են և այդ քաղաքական ուժը ի վիճակի չի լինելու կառավարելու։ Նշել է, որ մաշեցնելու են մինչև քոքը։ Տեսանյութը՝ կից։


Понравилась статья? Поделиться с друзьями: