«Ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ, բայց հիմա ամեն ինչ կլինի»․ երեկ երեկոյան հայտարարեց Զելենսկին


Աշխարհը սրտատրոփ սպասում է այն հայտարարությանը, որ վերջապես կրակը կդադարեցվի և կողմերը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ։

Սակայն ինչպես տեսանելի և հասկանալի է՝ բանակցության չեն նստում և ոչ մեկ։ Եթե պատերազմի երկրորդ օրը Զելենսկին պարբերաբար հայտարարում էր, որ երկիրը մենակ է մնացել, փետրվարի քսանվեցի երեկոյան հայտարարեց, որ Ադրբեջանը պատրաստակամ է սատարել ու լինել Ուկրաինայի կողքին։

Նախագահները հեռախոսազրույց են ունեցել և խոսել իրավիճակի վերաբերյալ, փորձել համատեղ լուծումներ գտնել։

Զելենսկին նաև հեռախոսային բանակցություն է ունեցել Թուրքիայի նախագահի հետ։ Երկու երկրների առաջնորդների հետ ունեցած բանակցությունների արդյունքների մասին փետրվարի քսանվեցի երեկոյան հրապարակվել է նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջում։

Ալիևը և Էրդողանը խոստացել են աջակցել Պուտինի հետ  բանակցությունների վերսկսման հարցում, իսկ Ալիևը՝ նավթի մատակարարման հարցում։ «Ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ, բայց հիմա ամեն ինչ կլինի»,- Զելենսկու խոսքով` խոստացել է Ադրբեջանի նախագահը։ Նախագահների հետ զրույցում Զելենսկին կրկին հայտարարել է, որ հնարավոր է իր ձայնը վերջին անգամ են լսում։


Понравилась статья? Поделиться с друзьями: