Ահավոր ցավոտ պատկեր էր, որ երթի և վանկարկումների հերթը հասավ նաև իմ հաջորդին․ Անի Խաչիկյան


Օրեր առաջ հայտնիների մի խումբ դեփական նախաձեռնությամբ քայլերթ էին կազմակերպել ի պաշտապանություն Արցախ աշխարհի։ Քայլերթի մասնակիցներից էր նաև դերասանուհի Անի Խաչիկյանը, ով երթին մասնակցում էր որդու՝ Տեսլայի հետ։

Դերասանուհին մանրամասնելով՝ կիսվել է համացանցային իր հարթակում և պատմել, որ որդին անվերջ հարցեր է տվել, իսկ ինքը փորձել համբերատար բացատրել, որ քայլերթը Արցախի համար է և թե ինչու է փակ Արցախ տանող ճանապարհը։

Իսկ ընդհանուր պատկերի վերաբերյալ դերասանուհին գրել է, որ անչափ ցավալի է այն իրողությունը, որ երթի և վանկարկումների հերթը հասել է նաև իր հաջորդին, իր որդուն, այնուհետև շարունկելով՝ հավելում, որ անտանելի ցավալի է այդ գիտակցումը։

Բայց մի բան հաստատ է՝ Արցախը մենակ չի, նրան չենք լքել, չենք մոռացել, անտարբեր չենք։ Եվ որքան ցավ կա իրողության մեջ, որ արդեն մի քանի սերունդ է Արցախ է պաշտպանում, բայց վերջին ասես չենք հասնում։

Մի քանի սերունդ է խաղաղ քուն չունի և հողի, ջրի պաշտպանությունը կենսական պահանջ է, անհրաժեշտություն և արդեն ապրելակերպ։


Понравилась статья? Поделиться с друзьями: