Կրկին զոհեր և կրկին լույսը մարած օջախներ, որտեղ մայրերի հոգու լույսը նույնպես մարեց։ Պատերազմի հետևանքը և հենց պատերազմը սա է՝ կորուստներ, ցավ, վիշտ ու դառնություն։

Գնում են հայրենասերները, գնում են հայրենակիցներին հայրենիք թողնելու համար։ Ցավալի և ողբերական մի գրառում է կատարել Բերդ պարային համույթը։

Հայրենիքի սահմանին ընկել է համույնթի լավագույն պարողներից մեկը՝ Լավրենտին։ Այս ընթացքում հայրենասեր երիտասարդը զինվորական ծառայության մեջ էր գտնվում։ Անսամբլի ֆեյսբուքյան էջը ցավով լի գրառում է կատաել այս մասին և հանրայնացրել հերոսի լուսանկարերից մեկը, որտեղ նա իր տարերքի մեջ է՝ պարում է։

Անսամբլը հայտնում է, որ Լավրենտիի տեղը մշտապես թափուր կմնա։ «Անսամբլի պարսպից մի նախշուն քար պակասեց, մի հրաշալի պարող, լուսավոր մի երիտասարդ և հայրենիքի պաշտպան»,- գրել է Բերդ պարային համույնթը։

Մեր խորին ցավակցություններն ու խոնարհումն ենք հայտնում հերոսի ընտանիքին, հարազատնրին և ընկերներին։ Հավերժ փառք քեզ, հերո՛ս, քո սխրանքն անմահ է․․․